«Փաստորեն ոչ միայն ես, այլև
իրավապահ մարմինները տեղյակ էին Բագրատ Գալստանյանի՝ նույն ինքը տերտեր Գապոնի սատանայական
մտքերի ընթացքին։ Ես մայիսի 27-ին հայտարարել էի, որ իրենց գլխավոր հանրահավաքը տեղի
է ունենալու հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի
ժամանակ։ Իրենք ցանկանում էին, որ ամբոխը ներխուժեր Ազգային ժողով, ու անեին իրենց
սև գործը, ու տեղի կունենար զինված հեղաշրջում։ Բայց ի պատիվ մեր իրավապահ համակարգի
ու ոստիկանապետի՝ շատ լուրջ հակազդեցություն եղավ այդ սատանայական ծրագրին, ու այն
հնարավոր չի լինի իրականացնել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի շարժմանը
ու Բաղրամյան պողոտայում նրանց անկարգություններին։
Աղազարյանը նշեց, որ Բագրատ Գալստանյանի
արտահերթ նիստ անցկացնելու պահանջը պարզապես պատճառ է, որպեսզի արտահերթ նիստ տեղի
չունենալու դեպքում կոչ անի ժողովրդին մտնել Ազգային ժողով. «Վազգեն Գալստանյանի ու
նույն ինքը՝ տերտեր Գապոնի միակ լավ բանը այն է այս ամենի մեջ, որ ինքը ապացուցեց՝
քաղաքացին ՀՀ-ում կայացել է»։
Աղազարյանի խոսքով՝ ոչ մի դեպքում
արկածախնդիրները չպետք է հայտնվեն Դեմիրճյան փողոցում. «Դա կլինի իրենց համար լուրջ
առաջընթաց սատանայական ծրագիրը իրագործելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան